National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.02.2005
ԵԱՀԿ ձմեռային նստաշրջանը Վիեննայում

Փետրվարի 24-ին Վիեննայում սկսվեց ԵԱՀԿ վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ, պատվիրակության կազմում են Արտաշես Գեղամյանը եւ Սամվել Նիկոյանը: Նստաշրջանը բացեց ԵԱՀԿ ԽՎ նախագահ Էլսի Հաստինգսը: Նախ քննարկվեցին աշխատակարգային ընդհանուր հարցեր, նշվեց, որ նոր հարաբերություններ են սկսվում Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջեւ. առկա է համագործակցության երկկողմանի ցանկություն: Կարեւորվեց ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի այցելությունը Եվրոպա եւ այդ շրջանակներում Սլովենիայում նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պարոն Հաստինգսը խոսեց նաեւ ԵԱՀԿ խնդիրների, դիտորդական առաքելությունների մասին,որոնք նպաստում են արդարացի ընտրությունների անցկացմանը: Կարեւորվեցին նաեւ ԵԱՀԿ հարաբերությունները Միջերկրածովյան երկրների հետ: Նշվեց, որ աշխարհում մեծ տարածում է գտնում թրաֆիկինգը. պարոն Հաստինգսը ատելության դեմ պայքարի լավագույն ձեւն անվանեց սերը: Ընդգծվեց, որ ԵԱՀԿ ԽՎ-ն ձգտում է տարածաշրջանային խաղաղության հաստատմանը:

Այնուհետեւ  ելույթ ունեցավ Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը: ԵԱՀԿ ձմեռային նստաշրջանի աշխատանքները Վիեննայում կարեւորելով` Ավստրիայի նախագահը նշեց, որ երկու հազար հինգը հոբելյանների տարի է`  նախ` համաշխարհային պատերազմի ավարտի վաթսունամյակն է, Հելսինկյան պակտ ստորագրման երեսունամյակը: Իբրեւ ԵԱՀԿ գործունեության առանձնահատկություն նոր ժամանակներում`  նշվեց, որ հաղթահարվում են արեւելք-արեւմուտք հակասությունները: Կարեւորվեց ԵԱՀԿ դերը հակամարտությունների կարգավորման գործում, որտեղ մեծ ներդրում ունեն ԵԱՀԿ դիտորդական առաքելությունները: նախագահը նշեց, որ Ավստրիան պիտի իր ներդրումն ունենա ԵԱՀԿ ամրապնդման գործում:

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելը եւս իր խոսքում կարեւորեց ԵԱՀԿ գործունեությունը, նշելով նաեւ, որ փոփոխություններ են անհրաժեշտ այդ գործունեության մեջ`  քսանմեկերորդ դարում ազգերի երկխոսությունը պիտի կայանա ու ամրապնդվի: Պարոն Ռուպելը եւս բարձր գնահատեց ԵԱՀԿ առաքելությունների դերն աշխարհում:

ԵԱՀԿ ընթացակարգով նախատեսված է գործող նախագահի ելույթից հետո պատվիրակությունների անդամների հարց ու պատասխան: Օգտվելով այդ հնարավորությունից` Ադրբեջանի պատվիրակության անդամ Էլդար Իբրահիմովը հարց տվեց Լեռային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ, նշելով, որ հայ «անջատողականները վերահսկում են Ադրբեջանի տարածքը», այդ մասին ԵԽԽՎ բանաձեւում էլ է նշվել եւ նախագահի վերաբերմունքը ցանկացավ ճշտել: Պարոն Ռուպելը պատասխանեց, որ բոլոր մեխանիզմները կան հարցը տեղում լուծելու եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը լիովին կարող է այդ խնդիրները պարզել: Նախատեսվում է պարոն ռուպելի այցը տարածաշրջան. նա կլինի Հայաստանում ու Ադրբեջանում, եւ այցի ընթացքում կփորձի պարզել շատ հարցերի պատասխաններ: Այդ հարցի առնչությամբ խոսեց նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նա շնորհակալություն հայտնեց ԵԱՀկ-ին հարցի արդար լուծման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար եւհարցրեց. «Ժամանակը չէ՞ ուղիղ բանակցություններ սկսել Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ»: Պատասխանելով Վահան Հովհաննիսյանի հարցին. «Ոչ ոք չի խանգարում այդ երկկողմ երկխոսությանը, գլխավորը, որ բանակցությունները լինեն արդյունավետ, իսկ մենք դրան կաջակցենք:Նկատի ունեմ եռակողմ բանակցությունները: Մինսկի խումբը ոչ մի այլ ձեւ չի առաջարկել հարցի լուծման համար»: Նիստի ընդմիջմանը Վահան Հովհաննիսյանը պարզաբանեց, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի երեք հանձնաժողովների համատեղ նիստում ադրբեջանական պատվիրակության պահվածքըամենեւին էլ անսպասելի չէր. «Սրանք սկիզբն են Աթկինսոնի զեկույցի այն բացասական դրսեւորումների, որոնց մասին մենք նախապես զգուշացրել էինք, ցավոք սրտի այդ զեկույցում պարունակվող Հայաստանի համար ոչ նպաստավոր հարցերը շրջանառության մեջ են մտնում նաեւ այստեղ: Տվյալ դեպքում մեր խնդիրն էր բարձրացնել Մինսկի խմբի դերակատարությունը, ցույց տալու համար, որ դա է հակամարտության լուծման հիմնական ուղղությունը, ինչը եւ հաջողվեց անել»:

ԵԱՀԿ ձմեռային նստաշրջանի աշխատանքները ընդհանուր նիստից հետո շարունակվեցին երեք` քաղաքական եւ անվտանգության հարցերով ընդհանուր կոմիտեի, տնտեսության, գիտության, տեխնոլոգիանեի եւ շրջակա միջավայրի հարցերով կոմիտեի նիստերում: Երրորդ կոմիտեի նիստը` ժողովրդավարության, մարդու իրավունքերի եւ հումանիտար հարցերով ընդհանուր կոմիտեի նիստը տեղի կունենա փետրվարի քսանհինգին:


31.05.2024
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2023 թվականին պետական բյուջեից հատկացվել է 25.3 մլրդ դրամ, որի փաստացի կատարողականը կազմել է 22 մլրդ դրամ կամ 87 տոկոս: Այս մասին ասել է կառույցի ղեկավար Մխիթար Հայրապետյանը:  ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am